TEXTE

the partial foreground

Exposition de l’artiste Amy Todman au Henrik Igityan National Centre for Aesthetics, Erevan, Arménie | 02-06.11.2022
Projet réalisé avec :DDD Kunst House

Every line is a map. Every word is a geography.
It is a question of a shaping process.
From where and to go where else? A process of what?

Diving into Amy Todman’s inner world is like entering a cave. Being disturbed by a shaded environment, losing our common senses, our point of reference. Feeling alone in a kind of in-between space, like a limit – surely a comfort zone – to cross to seek for what might be visible, recognisable and then understandable. Seeking for light into the darkness – could it be the opposite? Seeking for dark into the lightness? It might be so “what is over the edge” – she says.

Diving into her inner world asks us that we may fall. But does the fall contain its own falling? Like a tipping point, a moment when everything can happen but nothing is really happening. Like a stopping movement. A restrained breathing. Catching up from both what is visible and invisible, from the inside and the outside. But needed to be grabbed, to be held. In case of, because you never know and maybe because it is “everything I [you] know about right now” – she says.

Talking about the present is more about talking about space(s) rather than temporality(ies). It is more about dealing with the surrounding rather than trying to foresee what has been, what could be. Be here, not there. This renewal of experimenting the “nowadays” of something in presence, or not, is at the core of Amy Todman’s practices. Through her paintings, drawings and sculptures that we have to understand and experiment as a whole art installation, she develops a thought in action by transforming the space in a place of events, of new possibilities of existences. But how to create the conditions of the appearance of life? This question is turning into a deep and endless research around what life is made of and what could explain our relation(s) with it – “what is not yet lost is imaginable” – she says.

But what comes first? What could be the beginning? Do we need to reach an ending? Could we expect being freed from any linearity? Spatial and temporal ones. We need to move. To feel a movement. To be carried away by it. And this is what Amy is precisely asking us to do. For a moment. From somewhere to anywhere, whatever it came from, whatever it takes us. Perhaps, she is saying what do not following me? Agreeing to be part of this journey involves both a perceptive and corporeal shift because it is all about position and being positioned. Here again. And the way Amy is challenging it brings about a step forward – “I welcome the feeling of pushing, as if I want to allow. Allowing (coming from paying attention?) something unthought or unseen to exist just because you allow it to be, or the hover lightly at the edge of acceptability” – she says.

Pushing front of. Pushing from. Pushing at. Pushing in. Amy’s art is a pre-position work driven by stability and instability, fragility and strength. A world of paradoxes which finds its purpose within an abstraction of reality built upon a connection of objects-thought and objects-material which are symbols put in order. Or more precisely a structure welcoming an overlap of abstract and concrete things living for their own that the artist does not create but makes them exist and be in another space. Separating thought and material remains quite complicated while so important regarding her practice because it allow us to dissociate form and content. Is this weight still a weight? Is this figure still a figure? Is this line still a line? Challenging the form by challenging its meaning plays again the common sense at the limit of the understandable. Maybe or perhaps. The process deals with an auto-reflexive way of thinking, almost tautological. So, the object-thought and the material-object are both emptied out and filled with, erased and put in presence at the same time. The words themselves are talking to them: be repeated, be writing again and again, otherwise nothing will emerge from you, will remain of you. Like a back and forth step following a line of unpredictability – if a put my foot right in front of me, will I go straight on? Nothing sure. We no longer know. “Somehow” – she says.

It is all about balancing things between them – like a container contained, retained. Dealing with balance supposes dealing with the unbalance and in the case of Amy’s work the unbalance remains reality and its components. Reality she foresees as a multitude of layers of plans, like a combination of several views summarized into a representation of it. Or a re-pre-sentation of it. Reality is making fun of itself, expecting one to think that maybe she does not really exist while existing at the same time. That is why representation is important at this stage, because of the fact she explains the pushing process at an edge Amy is seeking for: the pushing is the distance and thanks to this distance we can see, or begin to see, reality. It is probably for that painting remains a central medium for her: painting as a frame, a window, a vision, a perception, a body, a landscape, a plan, a line, a point, a structure. Working as a painter supposes to be traversed by the process of vision, to be in “possession of its vision” to quote the philosopher Maurice Merleau-Ponty. That is why Amy tries to disturb it to get close to its dynamic made of its incompleteness. That is why she is probably trying to write the painting, to draw it, to shape it rather than painting itself. Because painting needs to be expanded, spread out to better attract the attention: “but where are the painters?” T. said while D. is asking “where is the painting?” Be out of painting while being inside at the same time to create a kind of observatory of things which “is a space ship in a landscape like home” – she says.

Then painting becomes a display for Amy Todman, the display of a body-perception confronted to its own surface waiting for its spatialisation. Of itself and the others. Because painting is all about inter-spaces connected together and by working in-between them the artist tries to put into perspective their gaps – scales after scales, symbols after symbols. That is why everything seems to be at the point to fall apart while standing up at the same time – “fragility is even more strong because it is often a brief/short moment which can be repeated” – she says. This fragile space related to the fragility of existence let us experiment a world of opposite dynamics merged into a new suspended and delocalised space. Where the observation could take a new shape driven by a new way of sight. This inner tension between condition and experimentation of the perception underlines the role of symbols and then images. Because probably before all, painting might remain a visualisation, something coming out of an unconscious mind but structured by a conscious one. That is why this merging of surfaces works as several grounds gathering in only one, or perhaps a few of them, hidden from one to another, from the foreground to the background and the opposite. But which one is the first one when everything remains undefined. Partial.

 

Diane Der Markarian

Site de l’artiste Amy Todman
Site de :DDD Kunst House

Translated in Armenian by Eva Martirosyan:

Էմի Թոդման, մասնակի առաջաբեմ  

 

Յուրաքանչյուր գիծ քարտեզ է։ Յուրաքանչյուր բառ՝ աշխարհագրություն։ Հարցը ձևավորման գործընթացն է։ Որտեղի՞ց և էլ ու՞ր գնալ։ Ինչի՞ գործընթացը։

Էմի Թոդմանի ներաշխարհ սուզվելը նման է քարանձավ մուտք գործելու։ Ստվերոտ միջավայրը տագնապ է հարուցում, կորցնում ես ողջամտությունդ, ելակետային դիրքդ։ Միայնակ ես հայտնվում ինչ-որ միջանկյալ, սահմանագծված տարածության մեջ՝ վստահաբար հարմարավետության գոտու, որը պետք է հատել` փնտրելու այն, ինչ կարող է տեսանելի, ճանաչելի, ի վերջո՝ հասկանալի լինել։ Փնտրելու լույս՝ մթության միջով․ կարող է հակառա՞կը։ Փնտրելու մթությունը՝ լույսի՞ միջով։ Կարող է և փնտրելու «այն, ինչ անդին է», – ասում է նա։

Նրա ներաշխարհ սուզվելը ենթադրում է, որ կարող ենք ընկնել։ Բայց արդյոք անկման ներսում է՞լ անկում կա։ Շրջադարձային կետի պես, մի պահ, երբ կարող է կատարվել ամեն բան, սակայն իրականում ոչինչ չի կատարվում։ Ինչպես կանգ առնող շարժում։ Պահած շունչ։ Ներսից ու դրսից որսալով տեսանելին ու անտեսանելին։ Այնուհետ՝ բռնել-բաց չթողնելով։ Համենայն դեպս, որովհետև երբեք չգիտես ինչ կլինի, և գուցե որովհետև դա «ամենն է, որ ես [դու] գիտեմ հենց հիմայի մասին», -ասում է նա։

Ներկայի մասին խոսելն ավելի շատ տարածության (տարածությունների) մասին խոսել է, քան ժամանակավորության (Ժամանակավորությունների)։ Գործ ունենալ շրջապատի հետ ավելի, քան փորձել կռահել, թե ինչ է եղել, ինչ կարող է(ր) լինել։ Այստե՛ղ եղիր, ո՛չ այնտեղ։ Էմի Թոդմանի ինքնարտահայտման առանցքը տրոփող ներկայում «մեր օրերի» հետ փորձարկումների թարմացումն է, կամ գուցե ո՞չ։ Իր նկարների ու քանդակների միջոցով է, որ պետք է հասկանանք արտ-ինստալացիան որպես ամբողջություն, նա զարգացնում է միտքը գործողության մեջ՝ փոխակերպելով տարածությունը իրադարձությունների, գոյությունների նոր հնարավորությունների տեղում։ Սակայն ինչպե՞ս ստեղծել կյանքի հայտնության պայմանները։ Այս հարցը վերածվում է խորքային ու անվերջ հետազոտության՝ պարզելու, թե ինչից է կազմված կյանքը և ինչը կարող է բացատրել մեր հարաբերությունը նրա հետ․ «այն, ինչ դեռևս կորած չէ, երևակայելի է», ասում է նա։

Բայց ի՞նչն է առաջինը։ Ի՞նչը կարող է սկիզբ լինել։ Կարիք կա՞, որ հասնենք վերջին։ Կարո՞ղ ենք ակնկալել ազատում ամեն տեսակ գծայնությունից։ Տարածական և ժամանակային։ Մենք պետք է շարժվենք։ Որպեսզի զգանք շարժումը։ Տրվենք դրան։ Սա՛ է Էմին խնդրում մեզ անել։ Մի պահ։ Որևէ տեղից այլ մի տեղ, որտեղից էլ լինի, ինչ էլ պահանջի մեզանից։ Հավանաբար նա ասում է «ինչ չանել՝ ինձ հետևելով»։ Այս ճամփորդության մաս դառնալուն համաձայնելը ներառում է և՛ զգացական, և՛ մարմնական տեղաշարժ, քանի որ ամեն ինչ կապված է դիրքի և դիրքորոշման հետ: Նորից այստեղ։ Եւ այն, թե ինչպես է Էմին մարտահրավեր նետում, մի քայլ առաջ է բերում մեզ․ «ես ողջունում եմ հրման զգացողությունը, կարծես ուզում եմ թույլ տալ։ Թույլ տալ չմտածված, չտեսնված մի բանի գոյությունը միայն որովհետև դու թույլ ես տալիս, որ այն լինի, կամ թեթևորեն ճախրի ընդունելիության եզրին», ասում է նա։

Հրելով առաջ։ Հրելով ինչ-որ տեղից։ Հրելով դեպի։ Հրելով մեջ։ Էմիի արվեստը նախադրյալ աշխատանք է, որի մղիչ ուժը կայունությունն ու անկայունությունն են, փխրունությունը և ուժը։ Պարադոքսների մի աշխարհ, որն իր նպատակը գտնում է իրականության աբստրակցիայի մեջ, որը կառուցված է առարկաներ-միտք և առարկաներ-նյութ կապի վրա, որոնք կարգաբերված խորհրդանիշներ են: Ավելի ճիշտ՝ կառույց, որը ողջունում է համընկնումը՝ աբստրակտ և կոնկրետ իրերի, որոնք սեփական կյանքն ունեն, որոնք նկարիչը չի ստեղծում, այլ ստիպում է դրանք գոյություն ունենալ և լինել այլ տարածության մեջ: Մտքի և նյութի առանձնացումը շարունակում է բավականին բարդ մնալ, մինչդեռ այնքան կարևոր է նրա աշխատանքի համար, քանի որ թույլ է տալիս մեզ տարանջատել ձևն ու բովանդակությունը: Արդյոք այս կշիռը դեռ կշի՞ռ է: Այս թիվը դեռ թի՞վ է: Այս գիծը դեռ գի՞ծ է: Մարտահրավեր նետելը ձևին՝ դրա իմաստը վիճարկելով կրկին գործարկում է ողջախոհությունը հասկանալիի սահմաններում: Գուցե կամ հավանաբար: Գործընթացը վերաբերում է ավտոռեֆլեքսիվ մտածելակերպին, գրեթե տավտոլոգիական: Այսպիսով, առարկա-միտքն ու  նյութ-օբյեկտը և՛ դատարկվում են, և՛ լցվում, ջնջվում են և միաժամանակ հայտնվում ներկայում: Բառերն իրենք են խոսում նրանց հետ՝ կրկնվի՛ր, գրի՛ր նորից ու նորից, այլապես քեզնից ոչինչ չի ստացվի, քեզնից ոչինչ չի մնա։ Անկանխատեսելիության գծով հետուառաջ անող քայլի պես. եթե ոտքս դնեմ հենց իմ առջև, կգնա՞մ ուղիղ առաջ: Ոչինչ հաստատ չէ: Մենք այլևս չգիտենք։ «Ինչ-որ կերպ», – ասում է նա:

Գաղտնիքը դրանց միջև հավասարակշռություն պահելն է, ինչպես տարայի մեջ պահվող մեկ այլ տարա։ Հավասարակշռության հետ գործ ունենալը ենթադրում է նաև անհավասարակշռության նկատառում, և Էմիի աշխատանքի դեպքում անհավասարակշռությունն է մնում իրականության ու դրա բաղադրիչների մեջ։ Նա կանխատեսում է իրականությունը որպես ծրագրերի շերտերի բազմություն, համադրություն մի քանի տեսակետների, որոնք ամփոփված են դրա ներկայացման մեջ։ Կամ՝ վերա-ներկա-յացման։ Իրականությունը ծաղրում է ինքն իրեն՝ ակնկալելով, թե կմտածենք, որ գուցե նա իրականում գոյություն չունի՝ միաժամանակ գոյություն ունենալով։ Ներկայացումը կարևոր է այս փուլում, որովհետև այն բացատրում է եզրի վրայի հրման գործընթացը, որը փնտրում է Էմին․ հրումը հեռավորություն է, որի շնորհիվ մենք տեսնում ենք, կամ սկսում տեսնել իրականությունը։ Հավանաբար որովհետև նկարը նրա համար կենտրոնական միջնորդ է․ նկարը որպես շրջանակ, լուսամուտ, տեսլական, ընկալում, մարմին, լանդշաֆտ, ծրագիր, գիծ, կետ, կառույց։ Նկարչի աշխատանքը ենթադրում է տեսլականի գործընթացի բաշխում, մեջբերելով փիլիսոփա Մորիս Մերլո-Պոնտիին՝ «իր տեսլականի տիրապետության ներքո» լինելիություն։ Այդ պատճառով Էմին փորձում է խաթարել այն, որպեսզի մոտենա դրա անավարտությունից կազմված դինամիկային։ Հավանաբար դրա համար էլ նա փորձում է նկարը գրել, գծել, ձևավորել, քան հենց նկարել: Քանի որ նկարը պետք է ընդլարձակվի, տարածվի, որպեսզի ավելի լավ ուշադրություն գրավի. «բայց որտե՞ղ են նկարիչները», ասաց Տ.-ն, մինչդեռ Դ.-ն հարցնում էր՝ «որտե՞ղ է նկարը»: Լինել նկարից դուրս՝ միաժամանակ դրա ներսում լինելով, որպեսզի ստեղծել ինչ-որ դիտարան, որը «տիեզերանավ է տան նման լանդշաֆտում», – ասում է նա:

Այնուհետև նկարը Էմի Թոդմանի համար դառնում է ցուցադրություն, մարմնի ընկալման ցուցադրում, որը բախվում է սեփական մակերեսին, որը սպասում է իր տարածականացմանը: Իրենից և մյուսներից: Քանի որ գեղանկարը միմյանց հետ կապված միջտարածություններ են, և նրանց միջև աշխատելով նկարիչը փորձում է պատկերացնել նրանց բացերը՝ սանդղակ սանդղակի, խորհրդանիշ խորհրդանիշի հետևից:

Այդ պատճառով, թվում է, թե ամեն ինչ փլուզման եզրին է, միևնույն ժամանակ՝ վերականգնման. «փխրունությունը նույնիսկ ավելի ուժեղ է, քանի որ հաճախ այն կարճ պահ է, որը կարելի է կրկնել», – ասում է նա: Գոյության փխրունությանն առնչվող այս փխրուն տարածությունը թույլ է տալիս փորձարկել հակառակ դինամիկայի մի աշխարհ՝ միաձուլված նոր կասեցված և տեղաբաշխված տարածության մեջ: Այնտեղ, որտեղ դիտարկումը կարող է նոր ձև ստանալ՝ դրդված տեսողության նոր եղանակով: ընկալման պայմանի և փորձարկման միջև այս ներքին լարվածությունն ընդգծում է խորհրդանիշերի և այնուհետև պատկերների դերը: Որովհետև, հավանաբար, ամենից առաջ նկարը կարող է մնալ որպես վիզուալիզացիա, ինչ-որ բան, որը դուրս է գալիս ենթագիտակցությունից, բայց կառուցվում է գիտակցության կողմից: Ահա թե ինչու մակերևույթների այս միաձուլումը գործում է որպես մի քանի հիմքեր, որոնք հավաքվում են միայն մեկում, կամ գուցե դրանցից մի քանիսում՝ մեկը մյուսից թաքնված, առաջաբեմից մինչև ետնաբեմ և հակառակը: Բայց ո՞րն է առաջինը, երբ ամեն ինչ մնում է անորոշ։ Մասնակի։

 

Դիանա Տէր-Մարգարեան